Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Պաշտպանվում ենք գրիպից

Հատկապես այս օրերին մարդիկ փորձում են ամեն գնով չվարակվել գրիպով: Դրա համար շատ լավ ու փորձված մեթոդ է հետեւյալ քսուքը: Այն պատրաստվում է շատ հեշտ ու արագ, եւ որ ամենակարեւորն է` շատ արդյունավետ է:

 

Վերցնել ցանկացած տեսակի բուսական յուղ, մոտավորապես 1 բաժակ: Ապա այն տաքացնել գոլորշու վրա` պահելով 40 րոպե: Այնուհետեւ 4 պճեղ սխտորն ու կես գլուխ սոխն աղալ, ու ստացվածի վրա լցնել տաք ձեթը: Այս խառնուրդը թրմել 3 օր, ապա քամել եւ օգտագործել: Ամեն անգամ տանից դուրս գալուց առաջ քթի լորձաթաղանթին պետք է քսել այս քսուքից: Ցանկացած մրսածությանը շատ լավ օգնում է կաղամբի թթվաջուրը: Մրսածությունն անցնում է, նույնիսկ չհասցնելով զարգանալ: Թթվաջուրը միաժամանակ օգնում է նաեւ մաքրել աղիները:

 

Եթե ցավում է կոկորդը, փորձեք ողողումներ կատարել կաղամբի թթվաջրով, այն վերացնում է ցանկացած բակտերիա: Իսկ եթե ամեն դեպքում հիվանդացել եք, շատ կօգնեն մեղրով կոմպրեսները: Վերցնել մեղր, մանանեխ, սպիրտ, արեւածաղկի ձեթ, ալյուր եւ ջուր` մեկական ճաշի գդալ: Այս ամենը լավ խառնել ու թանզիֆի կտորի մեջ լցնելով՝ կապել կոկորդին, իհարկե վրայից ծածկելով պոլիէթիլենի թաղանթով ու տաք շորով: Այն կարելի է պահել 2 ժամ, այնուհետեւ հանել: 2 բաժին մեղր, 1 բաժին ալոէ, 3 բաժին օղին խառնել իրար, լցնել թանզիֆի վրա ու դնել կոկորդին` նորից փաթաթելով տաք շորով:

 

Ինքնաբուժությամբ կարելի է զբաղվել միայն այն ժամանակ, եթե այդ պահին հնարավոր չէ բժշկի այցելել, իհարկե, խոսքը կոմպրեսների մասին չէ: Ինհալացիան եւս կթեթեւացնի ձեր վիճակը: Կաթսայի մեջ լցնել 2 լիտր ջուր, հասցնել այն եռման ջերմաստիճանի: Հետո 2 պճեղ սխտորը ճզմել ջրի մեջ, ապա սկսել շնչել այդ գոլորշին:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՆԻ

07.01.2011

ՇԱՏ ԼԱՎ ԴԵՂԱՄԻՋՈՑ ԷՐ.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ